11:19 19 հուլիսի, 2012Կցանկանայի հանդես գալ երկու առաջնություններում, որտեղ կլինեն «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» կարգի մրցակիցներ, հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Առաջին հերթին մենք մտածում ենք հաղթանակի, այլ ոչ թե խաղի հաշվի մասին: Այդ իսկ պատճառով, երբ մենք հաղթում ենք 6:0 հաշվով, դա չի նշանակում, որ հաջորդ տարի նույնպես այդքան գոլ կխփենք: Գլխավորը հաղթանակն է, չնայած միշտ փորձում ենք գեղեցիկ խաղով ուրախացնել մեր երկրպագուներին: Մինչեւ Չեմպիոնների լիգայի մեկնարկը «Շախտյորը» պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի: Միշտ պետք է ձգտել լավագույնին: «Շախտյորը» մի թիմ է, որը միշտ առաջընթաց է ապրում: Տարեցտարի եւ խաղից խաղ մենք փորձում ենք բարելավվել մեր խաղը: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է:
Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի հանդես գալ երկու առաջնություններում, որտեղ կլինեն «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» կարգի մրցակիցներ: Սակայն Ուկրաինայի առաջնությունը նույնպես ուժեղ է, իսկ եվրոպական սուպերակումբների հետ կխաղանք Չեմպիոնների լիգայում:
Եվրոպական ակումբներից ինձ դուրս է գալիս «Բարսելոնայի» խաղը: Այդ թիմը լավագույն խաղն է ցուցադրում աշխարհում: Միշտ հաճույքով եմ դիտում կատալոնացիների խաղը, հատկապես, երբ մրցակիցը «Ռեալն» է լինում:
Եվրո-2012-ում ինձ դուր եկավ Անդրեա Պիրլոյի եւ Անդրես Ինյեստայի ցուցադրած խաղը: Պիրլոն թիմի հենակետն էր խաղադաշտի կենտրոնում եւ կատարում էր կենտրոնական ուղեղի աշխատանք: Իսպանիան հիանալի ֆուտբոլիստներ ունի միջին գծում, սակայն Ինյեստան ոչ պակաս կարեւոր խաղացող էր, քան Պիրլոն Իտալիայում: Պատահական չէր, որ նա ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող: Սակայն ես չեմ ցանկանում նմանվել ոչ ոքի: Ցանկանում են ունենալ սեփական խաղաոճ»,- 23-ամյա Մխիթարյանի խոսքը փախանցում է ուկրաինական «Спорт-Экспресс»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.