Նադալի վստահ հաղթանակը Ջոկովիչի նկատմամբ

20:18   13 մայիսի, 2017

Թենիսի Մադրիդի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:4 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 38 րոպե:

Աշխարհի նախկին առաջին ռակետներ Նադալն ու Ջոկովիչը հանդիպեցին 50-րդ անգամ: Հաշիվը 26:24 է Ջոկովիչի օգտին:

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմմի եւ ուրուգվայցի Պաբլո Կուեվասի դիմակայության հաղթողը:

Madrid Mutua Open, ATP 1000

Կիսաեզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 4) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)` 6:2, 6:4
Պաբլո Կուեվաս (Ուրուգվայ) - Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8)

Քառորդ եզրափակիչ

Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 6) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)՝ Նիսիկորին հրաժարվել է
Պաբլո Կուեվաս (Ուրուգվայ) - Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 3:6, 6:0, 6:4
Դավիդ Գոֆեն (Բելգիա, 9) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 4)՝ 6:7 (3), 2:6
Բորնա Չորիչ (Խորվաթիա) - Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8)՝ 1:6, 4:6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։