Չեմպիոնների լիգա. Դանի Ալվեսը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

14:44   12 մայիսի, 2017

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկության արդյունքում 34-ամյա բրազիլացին հավաքել է ձայների 55 տոկոսը եւ առաջ անցել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյից (45 տոկոս):

«Մոնակոյի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ալվեսը դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ եւ հանդես եկել առանց փոխարինման: Դա նրա երրորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: Նախկինում Դանի Ալվեսը երբեք 3 գոլ չէր խփել Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։