Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

10:12   12 մայիսի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Վիգոյի «Սելտայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։

Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 31 փոխանցում՝  77.4 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 5 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնների խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 7.37 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի խաղը (7.98):

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անգլիական ակումբը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել առաջին խաղում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 77 րոպե: Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.