ՕԽ-2024. Լոս Անջելեսը 88 միլիարդ դոլար կծախսի տրանսպորտային ցանցի վրա

17:05   11 մայիսի, 2017

2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ Լոս Անջելեսը հասարակական տրանսպորտի ցանցի զարգացման համար առաջիկա 7 տարում կծախսի 88 միլիարդ դոլար, հաղորդում է BBC-ն:

Լոս Անջելեսի երթեւեկության պայմանները համարվում են վատագույններից աշխարհի մեգապոլիսների շարքում: Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները տեսչական այցով եղել են Լոս Անջելեսում, որի ղեկավարությունը ներկայացրել է արդիականացման ծրագիրը: Այն կյանքի կկոչվի նաեւ օլիմպիական մայրաքաղաք չդառնալու դեպքում:

2024թ. Խաղերի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերին: Լոս Անջելեսից բացի, Խաղերի անցկացմանը հավակնում է նաեւ Փարիզը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։