NBA. Օրվա լավագույն դրվագները

09:59   11 մայիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի 5-րդ խաղում «Բոստոնը» տանը 123:101 հաշվով հաղթեց «Վաշինգտոնին»՝ առաջ անցնելով շարքում (3:2):

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Էյվերի Բրեդլին, որը «Բոստոնի» կազմում վաստակել է 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Յայլեն Բրաունը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել են NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը»:

NBA, փլեյ-օֆֆ

«Բոստոն» - «Վաշինգտոն»՝ 123:101 (33:21, 34:30, 26:25, 30:25)

Շարքի հաշիվը՝ 3:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։