«Սան Անտոնիոն» առաջ անցավ շարքում, Հարդենը վաստակեց 33 միավոր

13:09   10 մայիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/4 եզրափակիչի 5-րդ խաղում «Սան Անտոնիոն» լրացուցիչ ժամանակում 110:107 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»՝ առաջ անցնելով շարքում (3:2):

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ջեյմս Հարդենը, որը «Հյուսթոնի» կազմում վաստակել է 33 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Սան Անտոնիոյի» խաղացող Մանու Ջինոբիլիի բլոք-շոթը խաղի վերջին վայրկյաններին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել են NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը»:

NBA, փլեյ-օֆֆ

«Սան Անտոնիո» – «Հյուսթոն»՝ 110:107 (լրացուցիչ ժամանակում) (32:29, 26:31, 28:25, 15:16, 9:6)

Շարքի հաշիվը՝ 3:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։