Էդգար Մանուչարյանի վիճակագրությունն ու գնահատականը

18:25   9 մայիսի, 2017

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վիճակագրությունը Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի խաղում:

Մանուչարյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 37 փոխանցումներից թիմակիցներին հասել է 91.9 տոկոսը: 30-ամյա հարձակվողը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում: Էդգարը կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ խախտել են մեկ անգամ:

Մանուչարյանը ստացել է 6.48 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ռուսաստանցի հարձակվող Վլադիմիր Իլյինի գործողությունները՝ 7.22:

Հիշեցնենք, որ «Ուրալը» պարտվել է 1:3 հաշվով, իսկ Էդգար Մանուչարյանը փոխարինվել է 81-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։