«Ուրալը» պարտվեց, Էդգար Մանուչարյանն անցկացրեց 81 րոպե

17:24   8 մայիսի, 2017

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Սամարայի «Կռիլյա Սովետովին», որը հասավ կամային հաղթանակի՝ 3:1:

«Ուրալը» հաշիվը բացեց արդեն երկրորդ րոպեին: Աչքի ընկավ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Իլյինը: Սակայն երկրորդ խաղակեսում «Կռիլյա Սովետովը» հավասարեցրեց եւ առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ջանի Բրունոն: Երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց իտալացի հարձակվող Կրիստիան Պասկուատոն, որը նաեւ գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3:1:

«Ուրալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց 81-րդ րոպեին:

«Ուրալը» 29 միավորով 11-րդ տեղում է, «Կռիլյա Սովետովը» 25 միավորով 14-րդն է:

13-րդ եւ 14-րդ տեղ գրաված թիմերը Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար անցումային հանդիպումներ կանցկացնեն Առաջին դիվիզիոնում երրորդ եւ չորրորդ տեղերը գրաված թիմերի հետ:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Ուրալ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:3

Վլադիմիր Իլյին, 2 – Ջանի Բրունո, 54, 75, Կրիստիան Պասկուատո, 89



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։