22:43 6 մայիսի, 2017Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: 98 կգ քաշայինների երրորդ տեղի համար գոտեմարտում Ալեքսանյանը 5:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը պարտվել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որը դուրս է եկել եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 4:3 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովին:
Որակավորման փուլում Արթուր Ալեքսանյանը 4:0 հաշվով հաղթել էր լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին, իսկ 1/8 եզրափակիչում՝ սերբ Միխեիլ Կայայային (5:1), որը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը ծնկի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ դեռ մինչեւ անցած շաբաթ հարցականի տակ էր նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակիչում 10:2 հաշվով հաղթել է հույն Նիկոլաոս Լեոնին, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է հունգարացի Բալինտ Լամին, որը հասել է եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:4 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վիտալի Շչուրին եւ դուրս մնացել պայքարից:
66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում (1/8 եզրափակիչ) 1:3 հաշվով պարտվել է թուրք Ատական Յուկսելին: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը դարձյալ դուրս է մնացել պայքարից մեկնարկում (1/8 եզրափակիչ)՝ 2:3 հաշվով պարտվելով ադրբեջանցի Թալեհ Մամադովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.