19:49 18 հուլիսի, 2012Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, 36-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հրապարակել է իր հավանական մրցակիցների անունները։
«Թոմփսոնի հետ արդեն երկու անգամ մենամարտել եմ։ Այլեւս ցանկություն չունեմ։ Ցանկանում են նոր մրցակիցների տեսնել։ Այդպիսի բռնցքամարտիկներ քիչ չեն։ Ի թիվս այլոց, կարող եմ նշել ամերիկացի Սեթ Միթչելին, բրիտանացի Թայսոն Ֆյուրիին եւ լեհ Մարիուշ Վահը», - Կլիչկո կրտսերի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Կլիչկոն ամերիկացի Թոնի Թամփսոնի հետ մենամարտում հերթական անգամ պաշտպանեց տիտղոսները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.