«Լիոնի» դեմ խաղում «Բաստիային» տեխնիկական պարտություն է գրանցվել ֆանատների պատճառով

16:09   5 մայիսի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության կարգապահական կոմիտեն «Բաստիային» տեխնիկական պարտություն է գրանցել «Լիոնի» դեմ «Լիգա-1»-ի 33-րդ տուրի խաղում, գրում է L'Equipe-ը:

Ապրիլին կայացած հանդիպումն անավարտ էր մնացել «Բաստիայի» երկրպագուների եւ «Լիոնի» ֆուտբոլիստների բախման պատճառով: «Բաստիայի» երկրպագուները հարձակվել էին «Լիոնի» դարպասպաահ Անտոնի Լոպեշի վրա, ինչից հետո ֆուտբոլիստի թիմակիցները օգնության էին հասել նրան: Այդ միջադեպից հետո խաղը դադարեցվել էր եւ չէր շարունակվել:

«Բաստիան» առաջիկա 3 տնային խաղերը կանցկացնի առանց երկրպագուների: Բացի այդ, ակումբի 10 երկրպագուներ ձերբակալվել են եւ մայիսի 15-ին կկանգնեն դատարանի առաջ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։