11:54 5 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Վիգոյի «Սելտայի» նկատմամբ արտագնա հաղթանակը:
«Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից, բայց ոչ արդյունքից: Պետք է խփեինք ավելի շատ գոլեր, հատկապես՝ առաջին խաղակեսում: «Սելտայի» դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Այս արդյունքը մեզ առավելություն է տալիս դիմակայությունում, սակայն դեռ ոչինչ պարզ չէ:
Մենք խաղացինք բավականաչափ լավ, որպեսզի առաջին խաղակեսում փակեինք եզրափակիչ դուրս գալու հարցը, սակայն այժմ ստիպված ենք ամբողջ ուժով հանդես գալ պատասխան խաղում: Մեզ մեկ քայլ է բաժանում եզրափակիչից, բայց դա բարդ քայլ է: «Օլդ Տրաֆորդում» բոլորիս սպասվում է մեծ հանդիպում:
Մարկուս Ռեշֆորդը 19-ամյա երեխա է, որը շատ է սիրում ֆուտբոլ: Մարզումներից հետո նա 30 րոպե մնում է խաղադաշտում, որպեսզի իրացնի տուգանային հարվածներ, իսկ հետո սպասում է իր շանսին: Ռեշֆորդն աշխատում է այնքան շատ, որ մենք մոռանանք նրա տարիքի մասին»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղացել էր 77 րոպե: Պատասխան խաղը կկայանա մայիսի 11-ին Մանչեսթերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.