18:49 18 հուլիսի, 2012Թոփ-մոդելները կմասնակցեն Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, գրում է ֆրանսիական Le Monde-ը։
Օգոստոսի 12-ին կայանալիք մեծ դեֆիլեին կմասնակցեն Նաոմի Քեմփբելը, Քեյթ Մոսը, Լիլի Քոուլը, Միք Ջագերի դուստր Ջորջիան։
Հրավիրվածների թվում եղել են նաեւ հայտնի դերասաններ, սակայն նրանք հրաժարվել են՝ նշելով, որ դերասանի իմիջի հետ չի զուգակցվում մասնակցելը զգեստի ցուցադրությանը։
Կազմակերպիչները պատասխանի են սպասում բազմաթիվ հոլիվուդյան աստղերից։
Իսկ նրանք, ովքեր կմասնակցեն՝ կցուցադրեն Stella McCartney. Sarah Burton, Alexander McQueen եւ Vivienne Westwood նորաձեւության տների հագուստը։
Դեֆիլեն կանցնի Դեւիդ Բոուի երաժշտության ներքո, իսկ փակման արարողությանը կհնչի Take That-ի, The Who-ի, Էնի Լենոքսի եւ Ջորջ Մայքլի երաժշտությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.