Le Figaro. Օլիմպիական խաղերի բացասական կողմերը

18:16   18 հուլիսի, 2012

Լոնդոնի օլիմպիական ավանի եւ օլիմպիական կառույցների սպասարկող աշխատակիցները բնակվում են մղձավանջային պայմաններում։ Այդ մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն։
Բրիտանացի եւ օտարերկրացի լրագրողների խումբը հետաքննություն է անցկացրել եւ պարզել է, որ աշխատողների բնակության պայմաններն անտանելի են։ Ընդ որում, բրիտանական իշխանություններին հայտնի է այդ մասին, սակայն որպես ժամանակավոր երեւույթ ուշադրության չի արժանանում։

Օլիմպիական խաղերի մասնակիցներն արդեն ժամանում են օլիմպիական ավան, իսկ արեւելյան Լոնդոնի հսկայական ամայի տարածքում, տեսախցիկներից եւ հետաքրքրասեր հայացքներից հեռու տեղադրված են ժամանակավոր տնակներ, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են 10 մարդ։ Քանի որ տնակները պատրաստված են էժան շինանյութից, լոնդոնյան անձրեւներն ամեն անգամ հեղեղում են արհեստական ավանը։ Այդ տնակներում բնակվելու գինը 700 եվրո յուրաքանչյուր աշխատողի համար։

Օլիմպիական խաղերի կազմակերպիչների տվյալներով Խաղերի սպասարկման համար ստեղծվել է ավելի քան 10 հազար աշխատատեղ։ Դրանք զբաղեցնելու համար ամբողջ Եվրոպայից Լոնդոն են ժամանել հարյուրավոր մարդիկ։ Սանիտարական պայմանները եւս անտանելի են։ Չնայած դրանք քաղաքային իշխանությունները ոչ մի քայլի չեն դիմել։
 
Բացի այդ աշխատողների հետ պայմանագիր կնքելիս պարտադիր կետ է եղել կյանքի պայմանների մասին մամուլին հայտնելու արգելքը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.