Իբրահիմովիչ. Շուտով միասին կվայելենք իմ խաղը

21:24   2 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ինստագրամում արած հրապարակումով ակնարկել է, որ շուտով կվերադառնա խաղադաշտ։

Անգլիական թիմի շվեդ հարձակվողը վիրահատվել է ԱՄՆ-ում եւ մոտ 9 ամիս կվերականգնվի։

«Եվս մեկ անգամ բոլորին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար։ Շուտով մենք կվայելենք իմ խաղը»,- գրառում է արել ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ստացել էր ծնկահոդի վնասվածք։ Նրա գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ հարձակվողը մտադիր չէ ավարտել կարիերան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.