Բալոտելիի գոլը «Նիցային» օգնեց հաղթել ՊՍԺ-ին

00:52   1 մայիսի, 2017

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի վերջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նիցային» եւ պարտվեց 1:3 հաշվով: Դաշտի տերերի առաջին գոլը խփեց իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին:

Այս հաղթանակից հետո «Նիցան» վաստակեց 77 միավոր եւ 3 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ից: Առաջատար «Մոնակոն» ունի 83 միավոր, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 3:1

Մարիո Բալոտելի, 26, Պերեյրա Ռիկարդո, 48, Անաստասիոս Դոնիս, 90+3 – Մարկինյոս, 64

Հեռացում՝ Տիագո Մոտա, 90+1, Անխել Դի Մարիա, 90+4 (երկուսն էլ՝ ՊՍԺ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։