Ռոնալդուն գերազանցել է Ջիմի Գրիվզի պատմական ռեկորդը

13:10   30 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում (2:1), դարձել է Եվրոպայի թոփ-6 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա) պատմության լավագույն ռմբարկուն, գրում է Marca-ն:

Դա 32-ամյա ֆուտբոլիստի 367-րդ գոլն էր Եվրոպայի թոփ-6 առաջնություններում: Ռոնալդուն գերազանցել է անգլիացի Ջիմի Գրիվզի ռեկորդը (366 գոլ): Այդ ցուցանիշով երրորդ տեղում է գերմանացի Գերդ Մյուլերը՝ 365 գոլ: 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-ից է խաղում «Ռեալում», իսկ մինչեւ այդ հանդես է եկել նաեւ Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003-ը) եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2003-2009-ը):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։