Յուրգեն Կլոպ. «Ռեալի» եւ «Բարսելոնայի» համար շատ բարդ կլիներ Պրեմյեր լիգայում

22:56   28 ապրիլի, 2017

Նույնիսկ, մեծագույն իսպանական ակումբների համար շատ բարդ կլիներ պայքարել Անգլիայի չեմպիոնի կոչման համար, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Իհարկե, «Ռեալն» ու «Բարսելոնան» Անգլիայում եւս կպայքարեին բոլոր տիտղոսների համար, բայց նրանց համար եւս շատ բարդ կլիներ: Պրեմյեր լիգայում ոչինչ կանխորոշված չէ: Ինտենսիվությունը շատ բարձր է, եւ շատ անակնկալներ կարող են տեղի ունենալ: Չկա մի խաղ, որի ժամանակ կարող ես հանգիստ տալ հիմնական կազմի խաղացողների եւ առանց դժվարության հաղթես: Դա հնարավոր չէ նաեւ Բունդեսլիգայում, եթե քո ակումբը «Բավարիան» չէ:

«Չելսին» գերազանց մրցաշրջան է անցկացնում, բայց եղել են շատ հանդիպումներ, որտեղ հաղթել է 1:0 հաշվով եւ պաշտպանվել է մինչեւ վերջին վայրկյանը: Ես ունեմ նաեւ Բունդեսլիգայի փորձ: Նույնը կասի նաեւ Գվարդիոլան, որ Անգլիայում շատ բարդ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անգլիայի առաջնության ավարտից չորս տուր առաջ «Լիվերպուլը» 66 միավորով երրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։