Ալեքսանդր Գրիգորյանը վատ է զգացել է 3:3 հաշվով ավարտված խաղից հետո

10:17   28 ապրիլի, 2017

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը չի մասնակցել «Տոմի» դեմ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսին, քանի որ վատ է զգացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ակումբի մամուլի քարտուղարը, գրում է «Чемпионат»-ը:

Գրիգորյանը նաեւ չի մասնակցել խաղից անմիջապես հետո անցկացվող պարտադիր հարցազրույցին հեռուստաալիքի հետ:

«Անժի» - «Տոմ» խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Մախաչկալայի թիմը 28 միավորով 12-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։