09:55 28 ապրիլի, 2017Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում:
Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 1 հարված, որից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանը կատարել է 23 փոխանցում՝ 91.3 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը 3 անգամ շրջանցել մրցակցին ու 1 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 3 անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 6.86 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի խաղը (7.48):
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դաշտում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.