Սիմուլյացիայի դասեր՝ Ալեքսիս Սանչեսից

16:40   27 ապրիլի, 2017

Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի խաղում դեղին քարտ է ստացել սիմուլյացիայի համար: Դա տեղի է ունեցել ավելացված ժամանակում, երբ «Լեսթերի» ավստրիացի պաշտպան Քրիստիան Ֆուքսը եզրային նետման ժամանակ գնդակով հարվածել է Սանչեսի ուսին, իսկ չիլիացին բռնել է դեմքը՝ ընկենլով խոտածածկին: 

Այդ խաղում «Արսենալը» տնային հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։