«Շիրակ». Վահան Բիչախչյանը չի տեղախոխվի «Գալաթասարայ»

14:40   27 ապրիլի, 2017

Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հերքել է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, որ 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել Ստամբուլի «Գալաթասարայ»:

«Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, եւ նույնիսկ ստանալու դեպքում եւ Վահան Բիչախչյանը, եւ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Ավելի վաղ նշվում էր, որ «Գալաթասարայի» սկաուտները Վահան Բիչախչյանին նկատել են Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ եւ հոկտեմբերից հետեւում են նրան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։