13:10 27 ապրիլի, 2017Անգլիական «Բարնլիի» կիսապաշտպան Ջոի Բարտոնը 18 ամսով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 34-ամյա անգլիացուն որակազրկել է այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել ֆուտբոլային խաղերի վրա, փոխանցում է FA-ի կայքը:
Ավելի վաղ նշվում էր, որ 2006-2016-ը Բարտոնը կատարել է 1260 խաղադրույք՝ խախտելով FA-ի կանոնակարգը: Նա նաեւ տուգանվել է 30 հազար ֆունտ ստերլինգ:
Ջոի Բարտոնը 2016-ին մեկ խաղով որակազրկվել էր խաղադրույք կատարելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.