Լուիս Էնրիկե. «Մալագան» կհաղթի՞ «Ռեալին». եթե տատիկս ունենար անիվներ, նա կլիներ հեծանիվ

11:58   27 ապրիլի, 2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի հավատում, որ «Մալագան» կարող է հաղթել Մադրիդի «Ռեալին»: «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղից հետո իսպանացի մասնագետին հարցրել են այդ մասին՝ ակնարկելով, որ «Մալագան» այժմ գլխավորում է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչել Գոնսալեսը:

«Եթե տատիկս ունենար անիվներ, նա կլիներ հեծանիվ»,- ասել է Էնրիկեն, փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» եւ «Ռեալն» ունեն 78-ական միավոր, սակայն Արքայական ակումբը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։