Լուիս Էնրիկե. Չեմ կարծում, որ «Ռեալը» ֆավորիտ է առաջնությունում, հնարավոր են անակնկալներ

19:54   26 ապրիլի, 2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ պայքարը Իսպանիայի չեմպիոնի կոչման համար դեռ ավարտված չէ «Ռեալի» օգտին։

«Չեմ կարծում, որ «Ռեալը» ֆավորիտ է առաջնությունում։ Նրանք մեկ հանդիպում քիչ են անցկացրել։ Ծանր կլինի վերջնամասում։ Հնարավոր են անակնկալներ։

Իհարկե, Մադրիդում տարած հաղթանակը լուրջ հոգեբանական ազդեցություն է ունեցել եւ դրական ազդակ է դարձել, որը մոտիվացիա է տալիս մեզ մնացած հանդիպումներում։ Վերջնամասում մեզ անհրաժեշտ է կայունություն»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 33 հանդիպումներից հետո «Բարսելոնան» ունի 75 միավոր։ Նույնքան միավոր ունի «Ռեալը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի «Օսասունային»։ Ապրիլի 26-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։ Ապրիլի 26-ին «Ռեալը» կհյուրընկալվի Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»։ Այդ հանդիպման մեկնարկը Երեւանի ժամանակով 23։30-ին է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։