«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ. Չավին իմ թշնամին է

18:14   26 ապրիլի, 2017

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի թաքցրել, որ վատ հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի հետ։ Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավին գովել էր անգլիական թիմի կիսապաշտպան Դելե Ալիին՝ նշելով, որ նա համապատասխանում է Գվարդիոլայի ոճին։

«Չավին իմ թշնամին է։ Նա ատում էինձ դեռ այն ժամանակներից, երբ ես «Էսպանյոլի» կազմում դիմակայում էի նրան։ Չավին այդպես է խոսել Դելե Ալիի մասին, քանի որ ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» դառնալ Գվարդիոլայի օգնականը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նա նաեւ հայտարարել է, որ «Տոտենհեմը» կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտա առաջատար ֆուտբոլիստների հեռանալը։

45-ամյա արգենտինացին «Էսպանյոլի» ֆուտբոլիստ է եղել 1994-2000 եւ 2004-2006 թվականներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։