Ռոնալդուն ու Կրոսը «Ռեալի» հետ չեն մեկնել «Դեպորտիվոյի» դեմ խաղին

13:04   26 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է թիմի հայտացուցակը «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի արտագնա խաղում, փոխանցում է ակումբի կայքը:

Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեն մեկնել Լա Կորունիա: Թիմի ավագ Սերխիո Ռամոսը խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով, իսկ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ վնասվածքի:

Դարպասապահներ. Կիկո Կասիլյա, Կեյլոր Նավաս, Ռուբեն Յանես:

Պաշտպաններ. Ռաֆայել Վարան, Դանիել Կարվախալ, Նաչո, Մարսելո, Դանիլո, Ալվարո Տեխերո:

Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Իսկո:

Հարձակվողներ. Քարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Ալվարո Մորատա, Մարիանո:

«Դեպորտիվո» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին՝ Երեւանի ժամանակով 23:30-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։