16:48 26 ապրիլի, 2017Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» նորեկ Բաստիան Շվայնշտայգերը չի ափսոսում, որ 2015-ին հեռացել է Մյունխենի «Բավարիայից» եւ տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գերմանացի կիսապաշտպանը պատմել է այդ որոշման մասին:
«Առաջին հերթին, դա ճիշտ որոշում էր: Իմ գլխավոր նպատակը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայում հաղթելն էր, այդ պատճառով ես չէի հեռանում Գերմանիայից: 2013-ին ես հասա իմ ուզածին:
Կարիերայիս այդ փուլը «Մանչեսթեր Յունայթեդում», իհարկե, կարեւոր էր: Սկզբում ամեն բան լավ էր, հետո ես որակազրկվեցի ու ստացավ վնասվածք: Միշտ հույս ունեի, որ իրավիճակը կփոխվի եւ ես դարձյալ կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ ես սպասեցի դրան»,- Գերմանիայի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Շվայնշտայգերն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.