Լուիս Էնրիկե. Վշտացած չեմ, որ այլեւս չեմ մարզելու Մեսիին

16:12   26 ապրիլի, 2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհունակություն է հայտնել, որ բախտ է ունեցել մարզել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:2 հաշվով արտագնա հաղթանակից հետո իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

«Վշտացած չեմ, որ այլեւս չեմ մարզելու Մեսիին: Միշտ փորձում եմ ուշադրություն դարձնել դրական բաների վրա: Իսկ այս դեպքում դա այն է, որ ես 3 տարի եղել եմ Մեսիի մարզիչը: Ունեցել եմ հնարավորություն վայելել նրա խաղը եւ տեսնել Լեոյի կատարմամբ հազարավոր հնարքներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում Լուիս Էնրիկեն հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։