Զիդան. Հիմա «Բարսելոնան» կհաղթի Պրիմերան, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե

10:48   26 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեգնանքով խոսել է այն մասին, որ բոլորը կարող են խոսել «Բարսելոնայի»՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու շանսերի մասին:

«Բոլորն ունեն արտահայտվելու իրավունք: Մենք պարզապես մտածում ենք «Դեպորտիվոյի» դեմ առաջիկա հանդիպման մասին: Հիմա «Բարսելոնան» կհաղթի Պրիմերան, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե: Սակայն ես գիտեմ, որ դա այդպես չէ: Ես պարզապես խնդում եմ իմ խաղացողներին, որ նրանք շարունակեն անել այն, ինչ անում էին մինչեւ այս: Կշարունակենք շարժվել առաջ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ տուրում «Բարսելոնան» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ռեալի» նկատմամբ: Այժմ 2 թիմերն էլ ունեն 75 միավոր, բայց «Ռեալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։