«Սպարտակը» հաղթեց «Ուրալին», Մանուչարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին

22:22   25 ապրիլի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Ֆերնանդոն:

«Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին:

«Սպարտակը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Ռուսաստանի առաջնության ավարտին մնացել է 5 տուր: Ապրիլի 30-ին կայանալիք 26-րդ տուրի խաղում ԲԿՄԱ-ն կընդունի «Սպարտակին»:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Սպարտակ» - «Ուրալ»՝ 1:0

Լուկաս Ֆերնանդո, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։