Ազար. «Չելսիում» կան խաղացողներ, որոնք ավելի արժանի են ավագի թեւկապին, քան ես

14:34   25 ապրիլի, 2017

«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ իրեն չի տեսնում լոնդոնյան ակումբի ավագի կարգավիճակում:

«Կարծում եմ՝ «Չելսիում» կան խաղացողներ, որոնք ավելի արժանի են ավագի թեւկապին: Խոսելով հավաքականի մասին՝ չեմ կարող ասել, թե ինչպիսի ավագ եմ ես: Սակայն ես ավագ եմ խաղադաշտում, իսկ դրա սահմաններից դուրս այնքան էլ չեմ սիրում խոսել: Անգլիայում ավագը պետք է շատ խոսի եւ թիմակիցներին պատրաստի հանդիպմանը: Ես այդպիսի մարդ չեմ, իսկ իմ լեզուն դա ոտքերս է»,- Ազարի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» ավագ Ջոն Թերին վերջին մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբի կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։