«Գոլդեն Սթեյտը» դուրս թողեց «Պորտլենդին», օրվա լավագույն դրվագները

10:41   25 ապրիլի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 128:103 հաշվով հաղթել է «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0 եւ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 37 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Նորման Պոուելի մասնակցությամբ դրվագը:

Հիշեցնենք, որ նախօրեին 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էր նաեւ NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը»: «Գոլդեն Սթեյտը» հաջորդ փուլում մրցելու է «Կլիպերս» - «Յուտա» զույգի հաղթողի հետ:

NBA, փլեյ-օֆֆ

«Պորտլենդ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 103:128 (22:45, 26:27, 32:34, 23:22)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Տորոնտո» «Միլուոկի»՝ 118:93 (31:20, 26:28, 33:25, 28:20)

Շարքի հաշիվը՝ 3:2

«Ատլանտա» – «Վաշինգտոն»՝ 111:101 (28:35, 31:15, 18:27, 34:24)

Շարքի հաշիվը՝ 2:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։