Մարտիալի գոլից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միլիոն եվրո կվճարի «Մոնակոյին»

17:20   24 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում գրավելով «Բարնլիի» դարպասը, բոլոր մրցաշարերում 25-րդ գոլն է խփել անգլիական ակումբի կազմում:

Մարտիալի նախորդ ակումբ «Մոնակոյի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ պայմանավորվածության համաձայն՝ եթե 21-ամյա ֆրանսիացին 25 գոլ խփի մանչեսթերցիների կազմում, ապա անգլիական ակումբը պետք է եւս 10 միլիոն եվրո վճարի «Մոնակոյին», գրում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Անտոնի Մարտիալին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2015-ին 42.4 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել «Մոնակոյին»: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։