Սերխիո Ռամոս. Ծափահարել եմ ոչ թե մրցավարին, այլ Պիկեին

15:18   24 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր հեռացումը «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 33-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին իսպանացի պաշտպանը կարմիր քարտ էր ստացել Լիոնել Մեսիի նկատմամբ կոպիտ սահանկման համար:

«Այդ դրվագում ես ուշացա, սակայն մրցակցին վնասվածք հասցնելու մտադրություն չունեի: Կարծում եմ՝ դա դեղին քարտ էր: Հեռացումը տեղին չէր: Ինչ վերաբերում է իմ ծափահարություններին, ապա դրանք ուղղված էին ոչ թե մրցավարին, այլ Ժերար Պիկեին: «Բարսելոնայի» խաղացողները մշտապես խոսում են մրցավարությունից, ինչը արդյունավետ է ստացվում: Թող Պիկեն հիշի ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» միջեւ խաղը»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին եւ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակել էր 75 միավոր եւ հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։