NBA. Չեմպիոնը շարժվում է առաջ, օրվա լավագույն դրվագները

13:15   24 ապրիլի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Քլիվլենդը» հաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը: Չրրորդ խաղում «Քլիվլենդը» 106:102 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ինդիանայի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակեց 33 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկի 3 միավորանոց նետումը:

NBA, 1/8 եզրափակիչ

«Ինդիանա»«Քլիվլենդ»՝ 102:106 (24:22, 28:36, 25:30, 25:18)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Օկլահոմա» «Հյուսթոն»՝ 109:113 (26:22, 32:32, 19:19, 32:40)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Չիկագո» «Բոստոն»՝ 95:104 (18:30, 28:27, 24:22, 25:25)

Շարքի հաշիվը՝ 2:2

«Յուտա»«Կլիպերս»՝ 105:98 (24:26, 31:26, 22:28, 28:18)

Շարքի հաշիվը՝ 2:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։