Ժոզե Մոուրինյո. Պրեմյեր լիգայի չորրորդ տեղը տիտղոս չէ, իսկ մեզ այն պետք է

23:39   23 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Բարնլիի» նկատմամբ արտագնա հաղթանակն Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում:

«Հյուրընկալվելիս «Բարնլիին» հաղթելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ավելի բարդ է վերահսկել խաղը, իսկ մենք դա արեցինք ամբողջ հանդիպման ընթացում: Մենք հասկացանք, թե ինչպես է խաղում մրցակիցը, եւ նրանց թույլ չտվեցինք ցուցադրել ուժեղ կողմերը: Դա հրաշալի արդյունք է, որին մենք արժանի էինք:

Չգիտեմ, թե վերջնամասում ինչ տեղի ունեցավ Պոլ Պոգբայի հետ: Գուցե դա վնասվածք էր կամ մկանային հոգնածություն: Ամեն դեպքում, լաց չենք լինի, եթե նա չկարողանա խաղալ հինգշաբթի օրը: Կխաղա այլ խաղացող:

Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի պայքարին, ապա Պրեմյեր լիգայում չորրորդ տեղը տիտղոս չէ, իսկ մեզ այն պետք է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։