«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները նախավարժանքի են դուրս եկել Իբրահիմովիչին ու Ռոխոյին նվիրված շապիկներով (ֆոտո)

19:20   23 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղից առաջ նախավարժանքի են դուրս եկել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ու արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի անվանական շապիկներով: Այդ կերպ ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել վնասվածք ստացած ակումբակիցներին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։