WBO. Արթուր Աբրահամից հաղթանակի համար պահանջվեց 12 ռաունդ (ֆոտոշարք)

01:46   23 ապրիլի, 2017

Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարների որոշմամբ, միավորներով պարտության մատնեց  Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:

37-ամյա հայ բռնցքամարտիկին պահանջվեց անցկացնել բոլոր ռաունդները: 9-րդ ռաունդից Աբրահամը հսկայական առավելություն ձեռք բերեց 29-ամյա մրցակցի նկատմամբ եւ մենամարտը հաղթական ավարտի հասցրեց 12-րդ ռաունդում:

Արթուր Աբրահամն իրավունք նվաճեց մասնակցել WBO-ի չեմպիոնական մենամարտի մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ, եթե նա այս գիշեր պաշտպանի տիտղոսը ուկրաինացի Մաքս Բուրսակի հետ պայքարում: 

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք է ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.