22:47 22 ապրիլի, 2017Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված Grenke Chess Classic մրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ վաստակեց կես միավոր: Արդեն նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն ապահովել էր առաջին տեղը: Հայ գրոսմայստերի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: Երկրորդ տեղը կիսեցին Կարուանան ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որոնք վաստակեցին 4-ական միավոր:
Գերմանիայում անցկացված մրցաշարում Լեւոն Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց: Նա ոչ ոքի խաղաց գերմանացի Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլյոբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի եւ մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտեց հաղթանակով:
Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով եւ համաշխարհային դասակարգման ինտերակտիվ աղյուսակում նա 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:
Grenke Chess Classic. 7-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (2774, Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (2838, Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2803, Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Հոու Յիֆան (2649, Չինաստան) - Արկադի Նայդիչ (2702, Ադրբեջան)՝ 0.5:0.5
Գեորգ Մեյեր (2630, Գերմանիա) - Մատիաս Բլյոբաում (2632, Գերմանիա)՝ 0.5:0.5
Ամփոփիչ մրցաշարային դրությունը. Արոնյան՝ 5.5 միավոր, Կարուանա, Կարլսեն՝ 4-ական, Նայդիչ, Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ՝ 3.5-ական, Բլյոբաում, Մեյեր՝ 2-ական:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.