«Բավարիան» տանը չկարողացավ հաղթել «Մայնցին», օրվա արդյունքները

19:21   22 ապրիլի, 2017

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Մայնցին» եւ վերջնամասում Ալկանտարայի խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 2:2:

«Բավարիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ:

Առաջնության ավարտին մնացել է չորս տուր:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 2:2

Արյեն Ռոբեն, 16, Տիագո Ալկանտարա, 73 - Բոյան Կրկիչ, 3, Դանիել Բրոզինսկի, 40, 11մ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Աուգսբուրգ»՝ 3:1

Մարկո Ֆաբիան, 78, 87, Անտե Ռեբիչ, 90+1 - Ջեֆրի Գաուվելեու, 9

«Համբուրգ» - «Դարմշտադտ»՝ 1:2

Ֆաբիան Հոլանդ, 90+3, ինքնագոլ - Այտաչ Սուլու, 51, Ֆելիքս Պլատե, 53

«Հերտա» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Վեդադ Իբիշեւիչ, 59

«Ինգոլշտադտ» - «Վերդեր»՝ 2:4

Դարիո Լեսկանո, 32, Պասկալ Գրոս, 62, 11մ - Մաքս Կրուզե, 45+1, 11մ, 81, 87, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։