Հայաստանը 14 մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

16:09   22 ապրիլի, 2017

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնություններում Հայաստանը նվաճել է 14 մեդալ, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցել է 25 երկրի 200 մարզիկ:

Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ, երիտասարդական թիմը՝ երկրորդ տեղ:

Հայաստանի մեդալակիրները

Պատանիներ

Գասպար Հայրապետյան (52 կգ)՝ բրոնզ

Նարեկ Դալլաքյան (60կգ)՝ արծաթ

Սերգեյ Պողոսյան (65 կգ)՝ բրոնզ

Բորիս Շատվերյան (75 կգ)՝ ոսկի

Կարեն Հովհաննիսյան (81 կգ)՝ արծաթ

Անի Տեր-Հարությունյան (44 կգ)՝ բրոնզ

Վարսիկ Գրիգորյան (52 կգ)՝ բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան (48 կգ)՝ բրոնզ

Արթուր Մանուկյան (52 կգ)՝ բրոնզ

Էրիկ Հարությունյան (57 կգ)՝ բրոնզ

Սամվել Խաչատրյան (74 կգ)՝ արծաթ

Վահագն Չալյան (82 կգ)՝ բրոնզ

Գրիգոր Սահակյան (90կգ)՝ ոսկի

Աննա Մկրտչյան (+80կգ)՝ արծաթ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։