Չեմպիոնների լիգա. 18-ամյա Մբապեն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:33   21 ապրիլի, 2017

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ:

18-ամյա ֆրանսիացին ստացել է ձայների 51 տոկոսը եւ առաջ անցել Խուան Կուադրադոյից («Յուվենտուս», 22 տոկոս ձայն), Արյեն Ռոբենից («Բավարիա», 15 տոկոս) եւ Ջեյմի Վարդից («Լեսթեր», 12 տոկոս):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալը» մադրիդյան դերբիում մրցելու է «Աթլետիկոյի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։