Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի զույգերը

14:19   21 ապրիլի, 2017

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» մադրիդյան դերբիում կմրցի «Աթլետիկոյի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»:

Շվեյցարական Նյոնում ապրիլի 21-ին անցկացված վիճակահանության արդյունքում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» եւ «Մոնակոն» առաջին խաղերը կանցկացնեն տանը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 2-ին եւ 3-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Ազգային ստադիոնում: Եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Մոնակո» - «Յուվենտուս» զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» եւ «Աթլետիկոն» նախորդ տարի հանդիպել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Մադրիդյան 2 ակումբները 5-րդ անգամ կհանդիպեն եվրագավաթներում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

Մայիսի 2

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

Մայիսի 3

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

Պատասխան խաղեր

Մայիսի 9

«Յուվենտուս» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա) 

Մայիսի 10

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։