Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

12:03   21 ապրիլի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին:

Ցուցակում տեղ են գտել բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղի լրացուցիչ ժամանակում հաղթական գոլ խփած Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդերսոն Տալիսկան («Բեշիկթաշ»), Մալոն («Սելտա») եւ Սեադ Կոլաշինացը («Շալկե»): Քվեարկությունը կավարտվի ապրիլի 21-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Սելտան», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը»: Կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են ապրիլի 21-ին կայանալիք վիճակահանությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։