Մոուրինյոն. Ստացվեց ծանր հանդիպում

12:31   21 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ հաղթանակը, որն անգլիական ակումբին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

«Մեր թիմի կատարած 17 հարվածներից տասն ընթացան դեպի դարպասը, սակայն ստացվեց ծանր հանդիպում: Եթե նայենք թվերին, կարող է տպավորություն լինել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ մեծ առավելություն, սակայն դա այդպես չէ: Սկսեցինք կառավարել խաղն այն ժամանակ, երբ դաշտ դուրս բերեցինք եւս մեկ կիսապաշտպանի:

Ես հավատում եմ Ռեշֆորդին, թեեւ նա գոլ չէր խփել սեպտեմբերից: Ինձ համար նրա արդյունավետությունը գլխավորը չէ: Ինչ վերաբերում Ռոխոյին ու Իբրահիմովիչին, կարծում եմ, որ նրանց վնասվածքները լուրջ են, սակայն պետք է սպասել բուժհետազոտությանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Դա Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։