Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 21-ին շվեյցարական Նյոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 14:00-ին:
Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել են մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը», Մադրիդի «Աթլետիկոն» ու Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն»: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար:
Երեւանի ժամանակով 15:00-ին կանցկացվի նաեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Սելտան», Ամստերդամի «Այաքսը» ու ֆրանսիական «Լիոնը»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։