Հենրիխ Մխիթարյանը դարձյալ գրավեց «Անդերլեխտի» դարպասը (ֆոտո)

23:16   20 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ բելգիական «Անդերլեխտի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մանչեսթերում ընթացող խաղում Մխիթարյանն անգլիական ակումբին առաջ մղեց 10-րդ րոպեին: Ընթանում է առաջին խաղակեսը: Դա հայ կիսապաշտպանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացնում է 8-րդ խաղը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ «Անդերլեխտի» դեմ Բելգիայում կայացած առաջին խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Զլատան Իբրահիմովիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։