«Ռեալը» մերժել է «Լիվերպուլին»

20:15   20 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մերժել է անգլիական «Լիվերպուլի» առաջարկը կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է իսպանական AS-ը: Անգլիական ակումբը պատրաստ է 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո:

Իսպանիայի հավաքականի խաղացողը ցանկանում է շարունակել կարիերան Արքայական ակումբում, որն էլ ավելի բարձր գին է պահանջում նրա տրանսֆերի համար: Ընթացիկ մրցաշրջանի 29 հանդիպումներում Ասենսիոն խփել է 9 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.